Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 18-ին, ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, իր եզակի արվեստով ողջ աշխարհին հիացրած և զարմացրած մանրաքանդակի անզուգական վարպետ, անվանի երաժիշտ Էդուարդ Ղազարյանի մահվան կապակցությամբ:
Հանրապետության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Ղազարյանների ընտանիքին, տաղանդաշատ արվեստագետի հարազատներին և մերձավորներին:



























