Մաշտոցի պուրակում կրպակների ապամոտաժման նախաձեռնող խումբը դիմել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, տեղեկացնելով, որ ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող 6 խմբերին միանում են նոր մարդիկ:

Ոստիկանապետին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է.

«Տեղեկացնում ենք ձեզ, որ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող  վեց խմբերին ապրիլի 18-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.

Գեւորգյան Աշոտ – ֆիզիկոս

Գեւորգյան Լուսինե – կնոռեժիսոր

Եդիգարյան Պավել – ֆիզիկոս

Իսպիրյան Արթուր – երգիչ

Խոպշանոսովա Դիանա - ճարտարապետ

Հակոբյան Կարինե – արվեստաբան, հրապարակախոս

Ղազարյան Արթուր – ծրագրավորող

Չալիկյան Խաչիկ – կինոռեժիսոր

Սամվելյան Խորեն – անհատ ձեռներեց

Ստեփանյան Նարինե - անշարժ գույքի գործակալության տնօրեն

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով եւ գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

ՊԱՀԱՆՋՈՒՄ  ԵՆՔ

1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի