ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանն այսուհետ զբաղվելու է միայն իր բիզնեսներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանը` արձագանքելով այն հարցին, թե այս անգամ ինչո՞ւ չի առաջադրվել, թե մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով:
«Աշխարհով մեկ գրում են, թե բիզնեսմենն իրավունք չունի պառլամենտում լինի: Բա Դուք չգիտեք, որ ես մեծ բիզնեսներ ունեմ, այն էլ մի քանի: Իմ բիզնեսով եմ զբաղվում եւ զբաղվելու ու էլ բան չեմ ցանկանում ասել», -նշեց Գոհար Ենոքյանը:
Հարցին, թե դա ի՞ր որոշումն է եղել, թե՞ կուսակցության, Ենոքյանն արձագանքեց. «Այդ մի բանն էլ մի իմացեք»:
Հարկ է նկատել, որ Գոհար Ենոքյանը ԱԺ-ի ամենապարտաճանաչ պատգամավորներից մեկն է. նա ներկա է եղել գրեթե բոլոր նիստերին: Ավելին` ԱԺ-ից հեռանում է միայն ԱԺ աշխատանքների ավարտից հետո:


























