ԱՄՆ-ի գաղտնի ծառայության տասնմեկ գործակալներից երեքին, ովքեր Կոլումբիա կատարած  այցի ժամանակ ուղեկցում էին պետության ղեկավարին, ազատվել են աշխատանքից: Այդ մասին ասվում է Գաղտնի ծառայության պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդում է rbc-ն:

Հիշեցնենք, որ խոսքը  մարմնավաճառների հետ կապված սկանդալի մասին է. նախագահի թիկնապահները մարմնավաճառուհիներ էին վարձել, անգամ չէին վճարել նրանց, որի պատճառով էլ նրանցից մեկն աղմուկ էր բարձրացրել, եւ դեպքը հանրային հնչեղություն էր ստացել:

2012 թվականի ապրիլի 14-15-ը Կոլումբիայում տեղի էր ունեցել «Ամերիկաների գագաթաժողովը»:  «Սիրո քրմուհիների» հետ դեպքից անմիջապես հետո Գաղտնի ծառայության 11 աշխատակիցներ տուն էին ուղարկվել: