Ապրիլի 19-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի թիվ 15 շենքի մասնակի փլուզման մասին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում փլուզվել են 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքի (պատկանում է կրթության եվ գիտության նախարարությանը) հենասյան երեսպատման տուֆե սալիկները (3 քմ):
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին կառաջարկվի վերաբնակեցնել տվյալ շենքի բնակիչներին:

























