Երեւանում, ապրիլի 19-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևանիի վարչության ծառայողները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտից բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 17-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: