Վանաձորում, ապրիլի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ 3102» մակնիշի ավտոմեքենան Նարեկացիի փողոցում բախվել է «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21061»-ի ուղեւորը գլխի շրջանում վնասվածքներ է ստացել:
Կատարվում է քննություն:

























