Արագածոտնի մարզում, ապրիլի 19-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Ապարանի ջրամբարի մոտակայքում (Քուչակ գյուղի հատված) մեքենա է արգելափակվել ցեխի մեջ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Նախքան փրկարարների ժամանումը` «ՎԱԶ-2170» մակնիշի 21 UO 551 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գապոյան) տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված: