Կենդանաբանական այգում բնադրող թռչունների մասին պատմող

հեքիաթների մրցույթի արդյունքները ամփոփված են:

Երեւանի կենդանաբանական այգին «Երկրի օր-2012» քարոզարշավի շրջանակում հայտարարել էր «Դիմավորենք թռչուններին» խորագրով մրցույթ: Թռչունների պահպանության միջազգային օրվան նվիրված նախաձեռնությունը ներառում էր 2 տարբեր մրցույթ` թռչնաբների պատրաստման եւ թռչունների մասին պատմող հեքիաթների մրցույթ:

Մրցույթի պայմանների համաձայն` ներկայացված հեքիաթների հերոսներ կարող էին դառնալ Երեւանի կենդանաբանական այգում ձմեռող եւ բնադրող 12 թռչնատեսակները: Մասնակցելու հնարավորություն ունեին հանրակրթական դպրոցների բոլոր սաները` առանց տարիքային սահմանափակման:

ՀՀ 9 մարզերի 32 տարբեր դպրոցներից ներկայացվել է 85 հայտ: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 88 հեքիաթ (կան փոքրիկներ, որ ներկայացրել են միաժամանակ 2 հեքիաթ): Ամենից շատ հեքիաթներ ստացվել են Երեւանից (29 հեքիաթ), երկրորդ տեղում Գողթն է (18 հեքիաթ):

Մրցույթին ներկայացված լավագույն հեքիաթները կհրատարակվեն հեքիաթների պատկերազարդ ժողովածուի տեսքով:

Աշխատանքները գնահատվել են 3 անվանակրգերում`

• Լավագույն հեքիաթ (մրցանակը` նեթբուք)- Տիգրան Սահակյան, «Բոլորն էլ կարեւոր եւ անհրաժեշտ են» - Եղեգնաձոր քաղաքի թիվ 1-ին հիմնական դպրոց, 6-րդ դասարան:

Այս անվանակարգում ժյուրին ուշադրություն է դարձրել եւ´ հեքիաթի սյուժեին, եւ´ հերոսների նկարագրին, եւ´ կառուցվածքին, եւ´ բովանդակությանը, եւ´ լեզվին:

• Թռչնատեսակի լավագույն ներկայացում (մրցանակը` ֆոտոխցիկ)- Միրաբյան Սեւակ, «Խայտաբղետ փայտփորը», Սիսիանի թիվ 4 դպրոց, 12-րդ դասարան Այս անվանակարգում ժյուրիի ուշադրության կենտրոնում եղել է ընտրված թռչնատեսակի կերպարի ճիշտ եւ բնականին մոտ ներկայացումը, սյուժեի կառուցվածքը:

• Յուրօրինակ պատմություն (մրցանակը` Հայաստանի թռչունների մասին պատմող գիրք եւ հեռադիտակ)- Ռուդոլֆ Փոստանջյան--«Հեքիաթ կաչաղակի մասին», Ստեփան Զորյանի անվան N 56 դպրոց, 6-րդ դասարան:

Այս անվանակարգում գնահատվել է հեքիաթի սյուժետային կառուցվածքը, մասնակցի ստեղծագործական միտքը եւ երեւակայությունը: Մասնակիցների մի մասը ուղարկել էին հրաշավի հեքիաթներ, որոնցում, սակայն, որպես հերոս ընտրված չէին այգում բնադրող թռչնատեսակները: Ժյուրիի անդամները չէին կարող անտարբեր լինել այդ հեքիաթների նկատմամբ: Նրանցից 3-ի համար կազմակերպիչները մրցանակներ էին պատրաստել:

Հատուկ մրցանակներ` 1. Համբարյան Արփինե-«Վստահելի թռչունը», Վ. Տերյանի անվան թիվ 60 դպ., 7-րդ դաս. (մրցանակը` հեռադիտակ), 2. Մարիամ Կարապետյան-«Ազատատենչ բազեն», Երեւան, թիվ 150 դպրոց, 6-րդ դասարան տարեկան (մրցանակը` հեռադիտակ):

Խրախուսական մրցանակ`1. Արեգ Ալեքսանյան-«Հրաշագործ սեւ անգղը», Վ. Պետրոսյան թ 51 դպրոց , 4-րդ դաս. (մրցանակը` Հայաստանի թռչունների մասին պատմող գիրք):