Հայտնի է դարձել այսօր` ապրիլի 23-ին, Հյուսիսային պողոտայում հանկարծամահ եղած տղամարդու ինքնությունը: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայստնեցին, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա Պավլուշ Մ.-ն է:
Մահվան հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Հյուսիսային պողոտայում անցորդները տղամարդու դիակ են նկատել: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին այս տեղեկությունը եւ նշել, որ տարիքով տղամարդը հանկարծամահ է եղել:




























