Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կրկին բացել է իր էջը Facebook սոցիալական ցանցում:

Նա այնտեղ թողել է հետեւյալ գրառումը.

«Սիրելի Facebook-ի ընկերներ: Ներողություն եմ խնդրում,բայց ես ձեզ պատժելու նպատակ երբեւէ չեմ ունեցել, ուղղակի պատճառը եղել է լրիվ այլ բան: Ես պատասխանել եմ ֆուտբոլասերի հարցերին, իսկ որոշ ՀԱԿ-ական լրատվամիջոցներ սարքել են իրենց քննարկման թեման, իսկ ես ստիպված պատասխանել եմ նրանց, այն դեպքում, երբ ես ընդամենը պատասխանել եմ Facebook-ի իմ ընկերոջը:

Ես էջս բացել եմ իմ համար շատ սիրելի մարդու եւ բազմաթիվ երկրպագուների խնդրանքով: Այս ժամանակավոր դադարի համար հայցում եմ ձեր ներողամտությունը»: