Աստվածաշունչն ասում է, որ Աստծո անունը անտեղի չպետք է տալ, մինչդեռ Գագիկ Ծառուկյանը պարբերաբար իր քարոզարշավների ընթացքում Աստծո անունն է տալիս: Այս առնչությամբ թերթը Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանին հարցրեց, թե դա ինչո՞վ է բացատրում, պարոն Ծառուկյանն աստվածավախ է, դրա՞ համար է հաճախ տալիս Աստծո անունը:
Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դե այնքան մեծ թվով սատանաների անուն է ստիպված տալ, որ պիտի Աստծո անունը տա, որ մեղքերի քավություն ստանա, էլի»: Մեր հարցին՝ ովքե՞ր են այդ սատանաները, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ստիպված է այնքան»:




























