Իրանի հետ պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն մոտ 25 միլիարդ դոլար է արժեցել, Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի լսումների ժամանակ հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջուլս Հյորսթը։ Դրա մասին հաղորդում են միջազգային գործակալությունները։

Ըստ նրա՝ ծախսերի հիմնական մասն ուղղվել է ռազմամթերքին։

Հյորսթը հանդես է եկել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ միասին, որը լսումների ընթացքում պաշտպանում էր Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ 2027 ֆինանսական տարվա համար 1,5 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջեի հայցը՝ հայտարարելով, որ այն արտացոլում է «ժամանակի մարտահրավերների արձագանքը»:

Այդ լսումները դարձել են Հեգսեթի առաջին հրապարակային հարցաքննությունը Կոնգրեսում՝ Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր։