Հինգշաբթի առավոտյան ստացած տվյալներով նավթի գները շարունակում են կտրուկ աճել՝ նախորդ օրվա ուժեղ աճից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի համար 123.86 դոլարով, ինչը նախորդ նստաշրջանի փակման համեմատ ավել է 5.83 դոլարով (4.94%-ով)։ Չորեքշաբթի օրը դրանք աճել են 6.77 դոլարով (6.1%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 118.03 դոլարի։
Brent տեսակի նավթի հունիսյան պայմանագրերի շրջանառության ժամկետն ավարտվում է հինգշաբթի օրվա սակարկությունների փակմամբ։ Առավել ակտիվ վաճառվող հուլիսյան ֆյուչերսների գինն աճում է 2,94 դոլարով կամ 2,63%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 113,35 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկությունների ընթացքում WTI տեսակի նավթի հունիսյան մատակարարումների պայմանագրերը թանկացել են 2,5 դոլարով կամ 2,34%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 109,38 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել է 6,95 դոլարով կամ 7%-ով՝ մեկ բարելի համար կազմելով 106,88 դոլար։




























