Շուտով մենք իրական փոփոխություններ կբերենք Հայաստան, այսօր՝ մայիսի 3-ին, երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նա կոչ է արել երիտասարդությանը միանալ իր թիմին։

Վարչապետի թեկնածուի համոզմամբ, երիտասարդությունը Հայաստանում իրական փոփոխություններ անելու հնարավորություն կունենա ընդամենը մեկ ամսից։

«Անկեղծ ասած՝ ինձ զարմացնում է երիտասարդության պասիվությունը։ Երիտասարդությունը պետք է հասկանա, որ մեր կատարած այս աշխատանքի գլխավոր շահառուներն իրենք են, որովհետև ապագան իրենցն է, նրանք պետք է լինեն շատ հաստատակամ, շատ նպատակասլաց և պայքարեն։ Բոլոր երկրներում երիտասարդությունը հասել է լուրջ փոփոխությունների։ Մենք պարզապես գլխավորում ենք այդ փոփոխությունները, բայց շատ կարևոր է, որ դուք՝ ձեր հաստատակամ պայքարով, ազատվելով այս վախի մթնոլորտից, ասեք ձեր լուրջ խոսքը»,- նշել է Սամվել Կարապետյանը։