Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը ժամանել է Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար, X սոցիալական ցանցում հրապարակել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան իր ժամանման տեսանյութը։

«Ժամանել եմ Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Առջևում շատ հանդիպումներ են։ Մեզ բոլորիս համար առանցքային առաջնահերթությունը ավելի մեծ անվտանգությունն ու համակարգումն ապահովելն է։ Փա՛ռք Ուկրաինային»,- տեսանյութը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկին։