Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 5-ին հեռախոսազրույցի ընթացքում իրականացրել են «ժամացույցների համադրում» միջազգային գործերի ընթացիկ իրավիճակի շուրջ, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «ժամացույցների համադրում» են անցկացրել միջազգային գործերում և ռուս-ամերիկյան հարաբերություններում տիրող ընթացիկ իրավիճակի շուրջ, ինչպես նաև քննարկել են երկկողմ շփումների ժամանակացույցը:
Զրույցը կառուցողական և գործնական բնույթ ուներ»,- նշվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:





























