Պետական գույքի կառավարման կոմիտեն պայմանագիր է կնքել «Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալր» ՓԲ ընկերության հետ, որով 350 միլիոն դրամի չափով դրամաշնորհ է տրվել ընկերությանը, հաղորդում է «Փաստինֆո»-ն։
Նշված գումարը ծախսվել է շենքային պայմանների բարելավման և կարողությունների զարգացման համար։ Աշխատանքներն իրենց մեջ ներառել են կառույցի գլխավոր մուտքի հատվածի և աստիճանների մասնակի նորոգում և բարեկարգում, շատրվանների և հարակից տարածքների մասնակի նորոգում և բարեկարգում, կառույցի արտաքին հատվածների (ներառյալ պիլոններ և առաստաղ) մասնակի նորոգում և բարեկարգում, նստարանների և աղբամանների վերանորոգում և նոր նստարանների մատակարարում և տեղադրում, ներքին բակ հատվածի մասնակի նորոգում և բարեկարգում, կառույցի ներքին աշխատանքներ։
Պայմանագրում նշվել է, որ այս աշխատանքները պայմանավորված են «Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի» կազմակերպմամբ։





























