Մայիսի 1-ին, ընդունված ավանդույթի համաձայն, Երեւանի կենդանաբանական այգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացման մասին: Այդ օրը երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար:
Առավոտյան ժամը 9:00-ից Այգու մուտքի մոտ երեխաներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները: Թատերական ու երաժշտական միջոցառումները կսկվեն ժամը 11-ից եւ կշարունակվեն մինչեւ 16:00-ը: Օրվա տարբեր ժամերի այգում իրականացվող <<Կենդանիների կերակրում>> ծրագրի շրջանակում այցելուները կարող են հետեւել տարբեր կենդանտեսակների այլընտրանքային` բնականին ավելի մոտ կերակրման գործընթացին:
Կիրականացվի նաեւ սողունների, ծովախոզուկների եւ ճագարների բացօթյա տեղեկատվական ցուցադրություն, որի ընթացքում այցելուները հնարավարություն կունենան ոչ միայն մոտիկից տեսնելու կենդանիներին, այլեւ իրենց հարցերն ուղղելու մասնագետներին:
Այգու տարբեր հատվածներում տեղադրված կլինեն մրցութային, տեղեկատվական տաղավարներ: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հինադրամի տաղավարներում կանցկացվեն մրցույթներ, վիկտորինաներ, հաղթողները կստանան մրցանակներ (հեծանիվ, հեռադիտակ , տեսախցիկ, գրքեր եւ այլն): Առանձին տաղավարով կներկայանա Երեւանի կենդանաբանական այգին իր` «Կենդանիների խնամակալություն» եւ «Կենդանաբանական այգու դպրոց» ծրագրերով:
Այդ օրը երեխաներին սպասվում է գունեղ օր` լի անակնկալներով, մրցանակներով ու բազմապիսի միջոռումներով:




























