ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ Կառլեն Աբազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ: 

Կառլեն Արարատի Աբազյանի կենսագրությունը 

Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում: 

Աշխատանքային գործունեություն 

2014-2026 թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,

2013-2014 թթ․ - ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ՀԿԳ քննիչ,

2012-2013 թթ․ - ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ավագ քննիչ,

2010-2012 թթ․ - ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի քննիչ։ 

Կրթություն 

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 

Պարգևներ 

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: 

Այլ տվյալներ 

2007-2009 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

Ամուսնացած է, ունի երկու երեխա: