Հայաստանի կառավարությունը 55.6 մլն դրամ հատկացրեց «Հայաստանի կույրերի միավորմանը»` 2011 թ. տարեկան արդյունքներով վճարված ավելացված արժեքի հարկի ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխհատուցման նպատակով: Որոշումն ընդունվեց այսօր` մայիսի 3-ի կառավարության նիստում:

Արտոնությունից կօգտվեն առնվազն 50% հաշմանդամներ ունեցող ընկերությունները: