NEWS.am–ի տեղեկություններով, նախօրեին իրավապահները խուզարկություն են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում։ Մեր տեղեկություններով, 10 քաղաքացի բերման է ենթարկվել։
Այս առնչությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։ Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը:





























