Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է «Press TV»-ն։

«Կասկածից վեր է, որ մեր անքակտելի կապերը մեծապես նպաստել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանը», — լրատվամիջոցը մեջբերում է Փեզեշքիանի խոսքերը։