ՀՅԴ Գյումրու գրասենյակում խուզարկությունից հետո ձերբակալվել է 2 անձ։

Հակակոռուպցիոն կոմիտեից այս առնչությամբ NEWS.am–ին հայտնեցին. «Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված ևս մեկ քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան իրավապահները խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մի շարք անձանց բնակարանները։

Նշենք, որ մեր տեղեկություններով, ձերբակալվածներից մեկը 18-ամյա լրագրող Արամ Դավթյանն է։ Վերջինիս հայրը NEWS.am–ի հետ զրույցում նշել է. «Առավոտյան տունը քնած էր երեխան, երկու հոգի եկան, ներկայացան որպես ԱԱԾ աշխատող, ձերբակալման որոշումը ներկայացրին՝ իբր ընտրակաշառք տալու, ստանալու հոդվածով։ Հիմա տարել են Երևանի Հակակոռուպցիոն կոմիտե։ Շոկի մեջ ենք, ինքը որպես լրագրող էր աշխատում, ինքը նման բաների հետ կապ չունի։ Ինձ էլ ասաց՝ նման բան չկա»։