Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում թուրքական զինված ուժերը որոնողական գործողությունների ընթացքում հայտնաբերել են քրդական PKK-ի զինյալների մի խմբի։ Թուրքական TRT2 հեռուստաընկերության հաղորդմամբ՝ թուրքական զինված ուժերը զգուշացրել են քուրդ զինյալներին հանձնվել, սակայն զինյալները կրակ են բացել թուրքական զինված ուժերի ստորաբաժանումների վրա։
Այդ հատվածում PKK-ի զինյալների եւ թուրքական զինված ուժերի ստորաբաժանումների միջեւ բախումը շարունակվում է։ Բախման շրջան են կանչվել օդային եւ ցամաքային հավելյալ ուժեր։




























