Մայիսի 6-ին, ժամը 03.30-ին, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի քաղաքի Շիրակացի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 08.00-ին, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Վ. Փափազյան եւ Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Իսկ մայիսի 6-ին, ժամը 23.30-ին, Երեւանի Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21099» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21099»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























