ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Ալան Գրինսպենը 100 տարեկան հասակում մահացել է Պարկինսոնի հիվանդությամբ պայմանավորված բարդությունների պատճառով, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով նրա այրուն։

Գրինսպենը Դաշնային պահուստային համակարգը ղեկավարել է հինգ ժամկետ շարունակ՝ ԱՄՆ չորս նախագահների օրոք՝ սկսած Ռոնալդ Ռեյգանից, որն առաջադրել էր նրա թեկնածությունը 1987 թվականին։ Նրա լիազորություններն ավարտվել են 2006 թվականին՝ Ջորջ Բուշ կրտսեր նախագահի օրոք։

Պաշտոնավարման ընթացքում նա ստացել էր «մաեստրո» մականունը՝ տնտեսական աճի շրջանում ամերիկյան տնտեսությունը կառավարելու համար, սակայն ուշ ենթարկվել է քննադատության անշարժ գույքի շուկայի փլուզման և դրան հաջորդած ֆինանսական ճգնաժամի ֆոնին, որը տեղի ունեցավ նրա պաշտոնաթողությունից հետո։