Հայաստանի վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` 2012թ.-ի փետրվարի 9-ի որոշման դեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը:
Հիշեցնենք, որ «Ա1+»-ին եթեր չտրամադրելու որոշումը ՀՌԱՀ-ն կայացրել էր 2010 թվականի դեկտեմբերի 10-ին: Ավելի քան 8 տարի առաջ եթերազրկված «Ա1+»-ը 13-րդ անգամ էր մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին:
Դեկտեմբերին կայացած միեւնույն մրցույթում պարտություն էր կրել եւ եթերազրկվել էր նաեւ ԱԼՄ հեռուստաընկերությունը:
«Մելտեքսի» դատական հայցը երկու պահանջ է ներառել`ճանաչել «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության խախտված իրավունքները եւ չեղյալ համարել թվային ցանցով եթերային հեռարձակման մրցույթում «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հաղթող ճանաչելու մասին որոշումը:



























