Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը, շարունակում է իր գործունեությունը, թեեւ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո զերծ է մնացել համատեղ հայտարարությունից:
Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված, միասնական շտաբի համակարգող Հմայակ Հովհաննիսյանը, միասնական շտաբն ընտրությունների հաջորդ օրը նիստ չգումարեց, քանի որ երեք քաղաքական ուժերը դեռեւս ամփոփում են իրենց շտաբներում քվեարկության ընթացքում ընտրատեղամասերում տեղ գտած խախտումները:
Այդ գործընթացի ավարտից հետո, ըստ Հովհաննիսյանի, քաղաքական ուժերն արդեն միասնական շտաբում կքննարկեն այդ տվյալները, ինչից հետո հանդես կգան համատեղ հայտարարությամբ խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Ըստ Հովհաննիսյանի` քաղաղաքան ուժերը դեռեւս չեն հստակեցրել իրենց մոտեցումները:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ` մայիսի 6-ին հայտարարել էր, թե ընտրությունների վերահսկման միասնական շտաբը քվեարկության ավարտից հետո կամփոփի բոլոր տվյալները եւ որոշում կկայացնի: Նա ասել էր, որ քվեարկության ավարտից հետո կամփոփի բոլոր տվյալները եւ որոշում կկայացնի:



























