Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հանդիպման ընթացքում Էլնուր Մամեդովը Մ․ Գրոնոյին տեղեկություններ է փոխանցել «ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների և խաղաղության օրակարգի մասին»։
«Ընդգծվել է խաղաղության գործընթացի ավարտին հասցնելու համար առկա հնարավորությունների օգտագործման, պարտավորությունների ժամանակին կատարման և փոխադարձ վստահության ամրապնդման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։





























