Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել մայիսի 8-ին` ժամը 22:00-ին, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում է մարդ է ընկել ձորը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Ամասիա գյուղի Ախուրյան գետի ձորն է ընկել եւ տարբեր աստիճանի կոտրվածներ ստացել նույն գյուղի բնակիչ, 47-ամյա Արթուր Գրիգորյանը:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել նրան եւ տեղափոխել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Բժիշկների հաղորդմամբ` տուժածի վիճակը միջին ծանրության է:




























