Այսօր` մայիսի 9-ին, ժամը 19.48-ին ջրասուզակները ջրից դուրս են բերել Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցի վերջնամասում` լճակում հայտնաբերած 1995 թ. ծնված Մարտուն Գաբրիելյանի դիակը ու հանձնել իրավապահ մարմիններին:  Այս մասին NEWS.am-ին-ին հայտնեցին  Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցի վերջնամասում` լճակում, հայտնաբերվել է երեխայի դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը դին ջրից դուրս բերելու համար: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: