Պերմի «Կաղ ձի» գիշերային ակումբում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասավ 144-ի:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով մայրաքաղաքի բժշկական շրջանակները, Մոսկվայում մահացել է արդեն հրդեհից տուժած 11 մարդ: Սանկտ Պետերբուրգում Ջանելիձեւի անվան ինստիտուտում այսօր, ըստ «Վեստիի», մահացել է 37-ամյա Մարիանա Շապոշնիկովան:

Մյուս հիվանդների վիճակը, որ գտնվում են երկրի տարբեր հիվանդանոցներում, մնում է ծանր:

Թունավորման կասկածանքով արդեն բժիշկներին են դիմել ավելի քան 10 քննիչներ եւ քննչական վարչության քրեագետներ, որոնք առաջինն էին ժամանել դեպքի վայր: Նրանք հաստատության զննություն էին անցկացրել, եւ տեւական ժամանակ գտնվել էին ներսում: Բժշկական զննությունից պարզվել է, որ թունավորման մակարդակն այնքան էլ բարձր չէ եւ հոսպիտալացման կարիք չկա:

Այսպես, դեկտեմբերի 12-ի դրությամբ հիվանդանոցներում են գտնվում 87 մարդ: Նշենք, որ դեկտեմբերի 11-ին մահացել էր նաեւ տուժած հայերից մեկը՝ Էդուարդ Ղազարյանը: