«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պատճառ չի տեսնում իր ստացած պատգամավորական մանդատները չվերցնելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթացի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, «Ժառանության» նախընտրական շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

«Պատգամավորական մանդատները չվերցնելու պատճառ չկա, եւ լուրերն այն մասին, որ հրաժարվելու ենք մանդատներից ստահոդ են: Մենք երբեւէ չենք ասել, որ հրաժարվելու ենք մանդատներից»,- ասաց Քոքոբելյանը:

Հարցին, թե ո՞վ է գլխավորելու «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունը, Քոքոբելյանը պատասխանեց, որ այդ հարցը քննարկվելու է երկու կուսակցություններում` «Ժառանգությունում» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու է մանդատից` հօգուտ Ստյոպա Սաֆարյանի, Քոքոբելյանը նշեց, որ նման բան չի լսել: