Թիվ 12 ընտրատարածքում ձայների վերահաշվարկն ավարտվել է, իսկ արդյունքներն էական փոփոխության չեն ենթարկվել եւ հաղթող թեկնածուն մնում է ԲՀԿ-ի կողմից առաջադրված Լյովա Խաչատրյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 12 ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղար Նորիկ Երանյանը:
Ստորեւ ներկայացնում ենք ընտրությունների արդյունքները տվյալ ընտրատեղամասում ընտրություններից եւ վերահաշվարկից հետո:
Բախշյան Անահիտ («Ժառանգություն»)- 5382 ձայն` վերահաշվարկից հետո -3
Գեւորգյան Կարլեն (ՀՅԴ)- 1863 ձայն` վերահաշվարկից հետո + 2
Խաչատրյան Լյովա (ԲՀԿ)- 14923 ձայն` վերահաշվարկից հետո - 37 + 300
Մասումյան Ռոբերտ (ՕԵԿ)- 13779 ձայն` վերահաշվարկից հետո -2
Վեզիրյան Գոհար (անկուսակցական) - 932 ձայն` վերահաշվարկից հետո -1
Տեր-Պետրոսյան Տիգրան (ՀԱԿ)- 2968 ձայն` վերահաշավարկից հետո չի փոփոխվել:




























