Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը պաշտոնավարում է եւ կշարունակի պաշտոնավարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Աշոտ Գիզիրյանը: «Ինձ որ ազատեն, դուք իմանալու եք, հիմա ես աշխատանքի եմ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է նրա պաշտոնանկության հավանական պատճառներին, որոնց շարքում նշվում է Շիրակի մարզում ՀՀԿ-ի քիչ ձայներ հավաքելը, բոլոր ընտրատարածքներում ԲՀԿ-ական թեկնածուների հաղթանակը, նա նշեց, որ Շիրակում ՀՀԿ-ն նախատեսվածից բարձր է հավաքել թե’ տոկոսով, թե’ թվով: «Գյումրիում ենք պարտվել, բայց Շիրակի մարզի մյուս բնակավայրերով եկել ենք փակել»,- ասաց նա` հավելելով, որ Շիրակում ՀՀԿ-ն նախորդ ընտրություններից 11 հազարով ավելի ձայն է ստացել:
Հարցին, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ականները պարտվել մեծամասնականով, անկուսակցական մարզպետը պատասխանեց, որ այդ մասին մեծամասնական թեկնածուները պետք է մտածեին ու եթե լավ աշխատեին, կհաղթեին: «Բալասանյան Սամվելի դեմը մարդ չի եղել դրած, Աղաբաբյան Աշոտը հաղթել է, իսկ Արման Սահակյանը հաղթած էր, սխալ պահեր եղավ, կրվեց, իսկ ինքը, եթե ինքնուրույն, մենակ էր հանդես գալիս` որպես դեմք, հաղթած էր»,- ասաց նա` չցանկանալով բացահայտել, թե ինչ սխալ եղավ` ավելացնելով, որ «ման գաք, կգտնեք»:
Նրա փոխանցմամբ` Հանրապետական կուսակցությունում իրեն հետագա պաշտոնավարման մասին որեւէ բան չեն ասել եւ չի էլ կարծում, որ կասեն:
Նշենք, որ Շիրակի մարզի երեք ընտրատարածքներում ԲՀԿ-ականները հաղթել են ՀՀԿ-ականներին: Մասնավորապես, այսպիսին էր պատկերը այդ ընտրատարածքներում:
Թիվ 34
Գրիգորյան Մարտուն ԲՀԿ- 16704 ձայն
Գրիգորյան Մուրադ ՀԱԿ- 1475 ձայն
Սահակյան Արման ՀՀԿ- 14168 ձայն
Թիվ 35
Բալասանյան Սամվել ԲՀԿ- 21459 ձայն
Թիվ 36
Մակեյան Պետրոս ՀԱԿ- 1206 ձայն
Պետոյան Մուշեղ ԲՀԿ- 15291 ձայն
Պետրոսյան Հունան ՕԵԿ- 10616 ձայն
Վարագյան Մխիթար ՀՀԿ- 10837 ձայն


























