Լոռիի մարզում, այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 23:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձորի Դեմիրճյանի փողոցում, ներկայիս ավտոշուկայի տարածքում, դեռեւս չպարզված մակնիշի 30 ՏՏ 652 համարանիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը ընկել է ձորը:

Ականատեսների վկայությամբ, մեքենայի վարորդին դուրս են բերել եւ տեղափոխել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:

NEWS.am-ի թղթակիցը կատարվածի մասին տեղյակ է պահել Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռիի մարզի փրկարարական վարչությանը, այս պահին սպասում են փրկարարներին, որպեսզի զննեն տարածքը, համոզվելու համար, թե արդյոք այլ ուղեւորներ ավտոմեքենայում եղել են, թե՝ ոչ:

Դեպքի վայրում այս պահին հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ: