ԱՄՆ-ում ցանկանում են «Magura» տեսակի մոտորանավակների արտադրություն սկսել․ դրանք կիրառվում են Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) մարտիկների կողմից։ Հուլիսի 22-ին այս մասին հայտնել է «The Wall Street Journal» (WSJ) թերթը։
««Magura» անվամբ հայտնի մոտորանավակները կարտադրի Փորթլենդում գտնվող ReconCraft ընկերությունը, որը նավեր է թողարկում հատուկ գործողությունների ուժերի համար»,- ասված է հոդվածում։
Ընդգծվում է, որ նման նախաձեռնության իրականացումը «մասշտաբային քայլ» կդառնա Վաշինգտոնի և Կիևի համար սպառազինությունների փոխանակման որոշակի գործողությունների ճանապարհին։ Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ այս մտահղացմամբ հատկապես շահագրգռված է Պենտագոնը, քանի որ այժմ նրա առջև ինքնավար զենքի արսենալն ընդլայնելու խնդիր է դրված։
Դրանից մեկ օր առաջ հայտնի էր դարձել Պենտագոնի՝ ՈւԶՈւ-ի համար ռադիոհետախուզության 40 համակարգ ձեռք բերելու մտադրության մասին․ դրանք թույլ են տալիս հայտնաբերել անօդաչու թռչող սարքերը։ Նշվում է, որ այժմ նման տեխնիկայի պոտենցիալ մատակարարների որոնում է ընթանում, որը կարող է աշխատել 20 ՄՀց-ից մինչև 8.5 ԳՀց հաճախականությունների տիրույթում։ Ծրագրի համաձայն՝ համաձայնագրի շրջանակում Կիևին նույնիսկ համապատասխան արտադրանքի արտոնագիր կտրամադրվի։





























