Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը, ով նաև տեսանյութ է հրապարակել։

«Իշխանությունները մոլուցքով փորձում են վերահսկողություն սահմանել 1700-ամյա եկեղեցու նկատմամբ և այն վերածել իշխանական աշխատակազմի մի ստորաբաժանման։

Տեղի ունեցողը իրավունքի ու կրոնական ազատությունների բացահայտ ոտնահարում են։

Վաշինգտոնն ու Բրյուսելը պարտավոր են արձագանքել»։