Միջազգային զբոսաշրջային Booking. com  և  GetYourGuide.com  կայքերն սկսել են ակտիվորեն  զբոսաշրջային փաթեթներ գովազդել դեպի Լեռնային Ղարաբաղ և Շուշի: Բնականաբար, Շուշին ներկայացվում է որպես «Շուշա», իսկ Ստեփանակերտը՝ «Խանքենդի»: Ընդ որում, որպես Շուշիի հայտնի տեսարժան վայր ներկայացվում է Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթը, որը 2019 թվականին վերանորոգվել է ներկայումս Բաքվի բանտում շինծու մեղադրանքներով ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կողմից:

Հիշեցնենք, որ նման  զբոսաշրջային փաթեթ էր գովազդում  նաև համաշխարհային Marriott Bonvoy ցանցը, որը  Հայ Դատի հանձնախմբերի և հայկական մի շարք այլ կառույցների կազմակերպած համաշխարհային ճնշման արդյունքում չեղարկեց առաջարկը՝ գովազդը հեռացնելով նաև պաշտոնական կայքից։