«Ֆինանսների նախարարությունը խոստացել է խզել Թեհրանի մնացած բոլոր տնտեսական կապերը և վերջնականապես վերջ տալ իրանական ռեժիմից բխող սպառնալիքին»։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Սքոթ Բեսենթը։
«Մենք նաև զգուշացնում էինք, որ Իրանի աջակիցները չեն կարողանա շարունակել օգտվել ԱՄՆ դոլարից և գլոբալ ֆինանսական համակարգից։ «Bank Misr UAE»-ն որոշեց դրանում համոզվել սեփական դառը փորձով, և այսօր մենք առաջին քայլն ենք անում և պատասխանատվության ենթարկում նրան՝ իրանական ռեժիմին ցուցաբերած աջակցության համար»,- նշել է Բեսենթը։





























