Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բարձր է գնահատել ամերիկա-իսրայելական թշնամու բոլոր տեսակի սահմանափակումների և դավադրությունների պայմաններում կառավարության, հատկապես երկրի նախագահի գործողությունները, հաղորդում է Mehr։

Նա հորդորել է խուսափել ազգային միասնականությունը խաթարող հայտարարություններից․

«Սեփական թերությունների բացահայտ ընդունումն այն պահին, երբ հակառակորդին բարոյական աջակցություն է պետք, կարող է ձեռնտու լինել հենց թշնամուն։

Անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել մի շարք տնտեսական և կենցաղային խնդիրների, ինչպիսիք են գնաճը, գործազրկությունը, գների կարգավորումը, ապրանքների և ծառայությունների շուկան, ինչպես նաև առևտրում դոլարի դերի աստիճանական նվազեցումը։

Ցանկացած գործողություն պետք է բխի հասարակական համախմբվածության պահպանման շահերից։

Ցանկացած հուսահատեցնող ու ազգային մոտիվացիան թուլացնող քայլը, ինչպես նաև ցանկացած կեղծ երկընտրանքը, օրինակ՝ պատերազմ թե՞ բանակցություններ, համաձայնություն թե՞ ծայրահեղականություն, զիջում թե՞ պատերազմի հրահրում, որոնք նախկինում ուղղակի կամ անուղղակի վնաս են հասցրել մեր սիրելի ժողովրդին, կարող են նույն ազդեցությունն ունենալ նաև հիմա։ Ուստի հստակ հայտարարում եմ, որ հասարակական համախմբվածության վնասող գործողություններն անընդունելի են»,- նշել է Խամենեին։