Չորեքշաբթի Նեպալում տեղի ունեցած ավերիչ հանկարծակի ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 616-ի, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Տիբեթում ևս առնվազն յոթ մարդ է զոհվել, 554-ը համարվում են անհետ կորած։

Նեպալի բնական աղետների հետևանքների վերացման գործակալության տվյալներով՝ երկրում առնվազն 1924 մարդ անհետ կորել է։ Նրանց թվում առնվազն 517 օտարերկրյա քաղաքացի կա։ Միևնույն ժամանակ տարբեր գերատեսչությունների տվյալները էապես տարբերվում են և շարունակում են արագ փոփոխվել։

Տեղական պաշտոնյաների խոսքով՝ ջրհեղեղի հզոր ալիքը առաջացել է սառցադաշտի փլուզման հետևանքով։ Ջրի հոսքը անցել է բնակավայրերով՝ ավերելով տներ և ճանապարհներ, ինչպես նաև ոչնչացրել է Նեպալի և Տիբեթի միջև կարևոր սահմանային անցակետը։