Առավոտյան անհայտ անձը կրակ է բացել Քյոլնի թուրքական սրճարանի ուղղությամբ, զոհերի կամ տուժածների մասին առայժմ չի հաղորդվում։ Այս մասին գրել է Bild թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 07:30-ին՝ Բոներ շտրասե փողոցում։ Ոստիկանությունը շրջափակել է սրճարանի տարածքը, հանցագործը որոնվում է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցների հետքեր և պարկուճներ։

Վերջին շրջանում Գերմանիայի խոշոր քաղաքներում, հատկապես Բեռլինում և Քյոլնում, ակտիվացել են հանցավոր խմբավորումները, որոնք զբաղվում են նաև շորթմամբ։