ԵԽԽՎ-ն և Եվրախորհրդարանը պատրաստվում են հայտարարել Ռուսաստանում ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին՝ իբր կոպիտ խախտումների պատճառով, հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյից։

«Առկա տեղեկությունների համաձայն՝ ընտրական փուլի ավարտից հետո ԵԽԽՎ-ն և Եվրախորհրդարանը պատրաստվում են հայտարարություններ հրապարակել Ռուսաստանում ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին՝ «դրանց նախապատրաստման և անցկացման ընթացքում կոպիտ խախտումների» պատճառաբանությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։