Չորեքշաբթի նավթը շարունակում է թանկանալ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր հարվածների և Թեհրանի պատասխան հարձակումների ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նոյեմբերյան ֆյուչերսների գինը կազմում է մեկ բարելի դիմաց 95,52 դոլար, ինչը 0,87 դոլարով (0,92%) բարձր է նախորդ առևտրային օրվա փակման ցուցանիշից։ Երեքշաբթի այս պայմանագրերը թանկացել էին 4,16 դոլարով (4,6%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 94,65 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,44 դոլարով (0,49%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 90,66 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել էր 4,46 դոլարով (5,2%)՝ մինչև մեկ բարելի դիմաց 90,22 դոլարի։





























