Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը։ «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից դեպի Բյոյուք-Քյասիք կայարան կուղարկվեն 17 ցիստեռն՝ 989 տոննա դիզելային վառելիքով։
Ավելի վաղ Ադրբեջանն արդեն Հայաստան էր մատակարարել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև գրեթե 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին։




























