Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թեհրանի նոր ռազմավարությունը, որը համատեղում է ռազմական գործողությունները, դիվանագիտությունը և տնտեսական դիմադրությունը, շուտով կհանգեցնի հակառակորդի «հիմքի կործանմանը»։

Նա ԱՄՆ-ի վերջին ռազմական և տնտեսական քայլերը անվանել է ուժասպառությունից «դուրս պրծնելու» փորձեր և հայտարարել, որ դրանք չեն օգնի Վաշինգտոնին խուսափել սեփական քաղաքականության հետևանքներից։

«Այս ջանքերով դուք ոչ միայն չեք դուրս գա այն դժոխքից, որը ինքներդ եք կառուցել ձեզ համար, այլև շուտով կտեսնեք, թե ինչպես Իրանի մոտեցումը կկործանի ձեր հիմքը», — ասել է Ռեզային։

Նրա խոսքով՝ Թեհրանը մտադիր է միաժամանակ օգտագործել ռազմի դաշտում, դիվանագիտական ուղղությամբ և տնտեսական ոլորտում առկա հնարավորությունները, որպեսզի դիմակայի ԱՄՆ-ի ճնշմանը։