Հայաստանի իշխանությունները աղետի գոտում բնակարանի հերթացուցակում գտնվող 15 ընտանիքի կտրամադրեն բնակարանային վկայագրեր։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։

Խոսքը վերաբերում է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով իրենց բնակարանը կորցրած անձանց։

Որոշման համաձայն՝ իշխանությունները կհատկացնեն մոտ 107,8 մլն դրամ (մի փոքր ավելի քան 290 հազար դոլար)։

Նախորդ տարիներին այս ընտանիքները տարբեր պատճառներով դուրս էին մնացել ցուցակից, սակայն դատարան էին դիմել՝ վերականգնվելու համար։