Ուկրաինական կարգավորման շուրջ կառուցողական խաղաղ բանակցությունների հնարավորություն կա, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կա՞ն արդյոք հնարավորություններ։ Իմ կարծիքով՝ այո, կան», - ասել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում
(ԱՏՖ)՝ պատասխանելով այն հարցին, թե պահպանվո՞ւմ է արդյոք Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ և կառուցողական բանակցությունների թեկուզ նվազագույն հեռանկարը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ «միմյանց միջև պետք է պայմանավորվեն, առաջին հերթին, Ռուսաստանն ու Ուկրաինան»։ ՌԴ-ն երախտապարտ է բոլորին, ովքեր փորձում են ներդրում ունենալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում, հավելել է պետության ղեկավարը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Չինաստանը, մշտապես ուշադրություն են հրավիրում այս թեմայի վրա և ամեն կերպ նպաստում են, որպեսզի խնդիրը լուծվի, առաջին հերթին, խաղաղ միջոցներով»։ «Նախագահ Սի Ցզինպինը, երբ մենք հանդիպում ենք, նույնպես մշտապես բարձրացնում է այս հարցը», - պատմել է Պուտինը։
«Բայց, այնուամենայնիվ, ի վերջո, առաջին հերթին այս խնդիրը պետք է լուծեն հակամարտության մեջ ներգրավված երկրները։ Դրանք են Ռուսաստանը և Ուկրաինան։ Սա ճիշտ մոտեցում է։ Սակայն մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր փորձում են իրենց ներդրումն ունենալ այս հարցի կարգավորման մեջ», - ամփոփել է ռուսական պետության ղեկավարը։





























